«Աթոռակռիվն» որպես հիմք վերցնելը հետագայում էլ խարխսվել է ոչ թե ողջամտության, այլ բոլորին «դուշման» կոչելու վրա, երբ «մեսիան» տարիքն որպես հիմք է վերցնում և «զավակներին» լքում ու «պադվադիտ» է անում, որոնց զգալի զանգվածն այդ ամենից հետո իրեն, միևնույն է, «սուրբ» են անվանում... Ընդդիմությունը չպետք է միայն որպես քարկոծող և տակառ գլորող գործիք հանդիսանա, ընդդիմության առաքելությունը շատ ու շատ անգամ ավելի կարևոր է, քան ոմանք են կարծում: Իրենց համար դա խաղ ու պար է, իրենց համար դա ինքնարտահայտման և ինքնադրսևորման մի առանցք է, որը չգիտեն, թե ինչպե՞ս է պետք օգտագործել... Ինչպես պապենական խոսքի մեջ. «Չտեսան պատից կախված, տեսան ճակտից կախված»:
Շատ եմ ցավում, որ մի քանի «Կառաբասներ» կարողացել են լվանալ այդքան մարդու ուղեղ.... Շատ ընդդիմադիր ընկերներ ունեմ, բայց իրենք էլ են զարմանում թե՛ «զոմբիների», թե՛ որևէ սուբյեկտիվ շահը կարևորող «զոմբի» ձևացողներից:
Ցավալի է, որ կան ոմանք, ով «ընդդիմադիր» կարգավիճակը օգտագործում է միայն սեփական կամ այլոց շահերը հաճոյացնելու համար: Մարդկանց օգտագործելով, սեղմելով ցավոտ տեղերին, ասելով այն, ինչ ոմանք կցանկանային լսել: Եվ կապ չունի, թե դա իրենք համոզմունքից ելնելով են ասում, թե պռոստո տակ... Տենց էր պետք այդ պահին.... Իսկ հարցերին միակողմանի նայելը՝ առնվազն կա՛մ տգիտություն է, կա՛մ գիտակցված «տակառ գլորոցի»...
Հ.Գ. Թող ներեն ինձ իմ ընդդիմադիր ընկերները, ում սկզբունքների ու գաղափարների հետ հաճախ համաձայն չեմ, բայց հարգում եմ իրենց այն բանի համար, որ իրենք իսկապես սկզբունքներով են շարժվում: Բայց իմ մեղքը չէ, որ բարձր-բարձր գոռացող «Հուդաներ» կան ձեր կողքին, բայց իրականում իրենց իղձն է. իշխանություն, իշխանություն, իշխանություն, փող... ու կապ չունի, թե իրենց ճանապարհին վայր կընկնեն իրենց ընկերները, թե իրենք իրենց ընկերներին կծախեն ու վայր կգցեն... կապ չունի, ամեն գնով պետք է հասնել նպատակին....
Հ.Գ.Գ. Միտքս ավարտեմ Կանտի խոսքերով. «Վարվի՛ր այնպես, որ մարդը քեզ համար լինի նպատակ, այլ ոչ թե միջոց»:
Հ.Գ.Գ.Գ. Ու չկարծեք, որ այս գրառումն արված է իշխանություններին պաշտպանելու կամ ընդդիմության վրա ցեխ նետելու համար: Իսկ թե այդպես կարծեք... ապա ցավում եմ, Դուք չարաչար սխալվում եք...
/©Հովազ/
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/A.Unusyan/posts/434288483307181
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել