Րաֆֆի Հովհաննիսյանը «ժողովրդի շարքերից» մարդու իմիջ է ստեղծում, դրա համար սվիտերով է նկարվել իր քարոզչական պաստառներում, ոչ թե կոստյումով: Ոչինչ, որ իր սվիտերը գուցե ավելի թանկ է, քան շատ այլ քաղաքական գործիչների կոստյումները, կարևորը «ժողովրդի շարքերից» քաղաքական գործչի իմիջի համար այդ քայլն ազդեցիկ է:
Նույն սկզբունքով, «հասարակ մարդու» իմիջի համար Րաֆֆի Հովհաննիսյանն այցելում է տարբեր հանրային վայրեր, շփվում է տարբեր մասնագիտության հասարակ մարդկանց հետ (ասենք՝ վարսավիրանոց), որը լուսաբանվում է մի շարք լրատվամիջոցներով: Ոչինչ որ լրատվամիջոցներից որոշներին, թեկնածուի՝ «հասարակ մարդկանց հետ շփումները» լուսաբանելու համար Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ է վճարում, քան այդ նույն հասարակ մարդկանց մեկ տարվա եկամուտն է, կարևորը իմիջն է, որն այս քայլերի արդյունքում ձևավորվում է:
Հ.Գ. Բնականաբար ես չեմ կարող իմանալ Րաֆֆի Հովհաննիսյանի սվիտերի գնի կամ լրագրողներին վճարվող գումարի չափի մասին, դրա համար գումարների մասն իմ ենթադրություններն են, որի հետ կարող եք համաձայնվել կամ էլ՝ ոչ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahram.miraqyan/posts/490696180976648
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել