• Պետությունը 26.000 հոգու գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրել է անտոկոս ֆինանսական միջոցներ
• 1,6 մլն մարդ ունի բժշկական ապահովագրություն
• Օտարերկրյա ներդրումները վերջին 3 տարում նախորդ 3 տարվա համեմատ աճել են 62 տոկոսով
• Վերջին 3 տարում պետական պարտքի աճը 2.5 անգամ քիչ է եղել նախորդ 3 տարվա համեմատ
• 2016թ. 2012թ. համեմատ 1 շնչին ընկնող ՀՆԱ 25 տոկոսով աճելու է` գերազանցելով 10.000 ԱՄՆ դոլարը
• Տուրիզմից ստացվող տարեկան շահույթը կազմում է 1,5 մլրդ դոլար
• Վերջին 3 տարում նախորդ 3 տարվա համեմատ շինարարությունը աճել է 56 տոկոսով
• Վերջին 3 տարում էներգետիկ ոլորտում կատարվել է 2,5 մլրդ դոլարի ներդրում
• Հիմնադրվել է տեխնոլոգիական համալսարանը` եզակիներից մեկն աշխարհում
• Վերջին տարիներին տնտեսական աճով 1-ինն է Հարավային Կովկասում
Ու էլի լիքը բարեփոխումներ, ձեռքբերումներ…
Նամակում նաև անդրադարձել է պետության, ազգի նպատակներին, ուր են գնում, ինչ են ուզում, ինչ նպատակներ են ամրագրում: Որպես ուղենիշ ամրագրել են 2030թ.: Հիմնական շեշտը դրվում է տնտեսության զարգացման վրա` նշելով, որ Վրաստանում առկա է ժողովրդավարություն, բայց դեռևս չկա այդ ժողովրդավարությանը համապատասխան տնտեսական զարգացվածություն:
Հարավային Կովկասի հետ համամատվելն արդեն անցյալում է, Վրաստանի ապագա տնտեսական մրցակիցները Մերձբալթյան երկրներն են, Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ:
Հաշվի առնելով վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, կարելի է փաստել, որ Վրաստանն ունի զարգացման հստակ տեսլական, ինչը իսպառ բացակայում է Հայաստանի պարագայում: Ցավոք, մենք կորցնում ենք կարևորագույն արժեքը` ժամանակը, որը ետ բերելն անհնար է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/1133530883428036
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել