Panorama.am-ը գրում է.

Այսօր ցավ է բոլորիս համար, որ հերոս զինծառայողներն անձամբ չեն ստանում մարտերում ցուցաբերած արիության համար իրենց շնորհված պարգևները: Սակայն նրանց հոգին, նրանց սխրանքն անմահ է, նրանց փառքը նաև ձերն է` սիրելի ծնողներ,- նախագահական նստավայարում մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևների հանձնման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասաց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Խորհրդանշական է, որ հայրենիքի պաշտպան զինծառայողների պարգևաբաշխությունը տեղի է ունենում Հանրապետության տոնին: Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնունդ առավ անցյալ դարասկզբին` մեր համազգային պայքարի ու հաղթանակի` Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերի արդյունքում, որոնք փառապանծ դրվագներից են մեր պատմության և վկայությունը մեր  ժողովրդի անսասան հայրենասիրության ու ազգասիրության: Նախնյաց նվիրյալ այս ոգով մեր ժողովրդի զավակները հաղթանակեցին արցախյան ազատամարտում և կերտեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել