Facebook-Spy-updatec_comAraratnews.am-ը գրում է.

Facebook-ը սկսել է գովազդային հայտարարություններ տարածել համացանցի նույնիսկ այն օգտատերերի համար, ովքեր գրանցված չեն հայտնի սոցիալական ցանցում: Ընկերությունում վստահ են, որ այդ որոշումը ավելի արդյունավետ կդարձնի գովազդային արշավները:

Սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է օգտագործել կայքերում գրանցվող Cookies-ները, հավանումները և այլ զուգահեռ գործիքները` օգտատերերի գործողություններին հետևելու և համապատասխան գովազդներ նրանց մատուցելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:

Այդպես տեղեկանալով համացանցի այցելուների հետաքրքրությունների մասին` համակարգը մեխանիկորեն նրանց այցելած կայքերում կցուցադրի նպատակային գովազդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել