Քանի՞ գրոշի արժեք ունեն սարեր շարժելու, օրենքի երկիր կառուցելու, տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, քաղաքացիական հասարակություն ստեղծելու խոստումները, երբ նախագահ ընտրվելու հավակնություններ ունեցող, այսպես կոչված, ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկը բառ անգամ չի արտաբերում քաղաքական հետապնդումների անթույլատրելիության մասին:
Արդեն տասը օր է, ինչ մեկնարկել է քարոզարշավը, բայց նախագահացուներից ոչ մեկ չի խոսել այսօրվա Հայաստանի ամենահրատապ խնդրի վերաբերյալ: Խոսքը Կոնգրեսի չորս երիտասարդների` Տիգրանի, Սարգսի, Դավթի և Արտակի մասին է, որոնց նկատմամբ իրականացվող քաղաքական հենտապնդումը դատապարտվում է արդեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Իսկ քաղբանտարկյալների բանտում անցկացրած ամեն օրը քաղաքացիների իրավունքների ամենօրյա կոպտագույն խախտում է, դա անարգանք է մեր պետության, մեր սահմանադրության նկատմամբ:
Խուսափելով քաբանտարկյալների, Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի թեմաներից` երբևէ չեք կարողանալու շահել ժողովրդի վստահությունը և իրական ձեռնոց նետել ռեժիմին: Իսկ մինչ այդ ձեր ցանկացած քայլ լինելու է անարդյունք և նմանվելու է կրկեսային ներկայացման, որի միակ նպատակը հանցագործ Սերժ Սարգսյանի լեգիտիմացումն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aregface/posts/519558794755872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել