Artsakhpress.am-ը գրում է.
Վարկային համաձայնագրով Ռուսաստանից ձեռք բերվելիք սպառազինության մի մասն արդեն պատրաստ է, և հայկական կողմը կփորձի այդ միջոցներն արագ Հայաստան տեղափոխել:
ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասը արդեն իսկ կնքված է,այսօր խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է: Այսօր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արագացված տեմպերով իրականացնենքաշխատանքները: Այդ միջոցների որոշ մասն արդեն պատրաստ վիճակում են գտնվում, ևմենք կփորձենք արագ տեղափոխել Հայաստան»,- նշեց նախարարը:
Հարցին՝ համաձայնագրում հստակ ժամկետներ նշված ե՞ն, նախարարը պատասխանեց. «Թույլ տվեք մենք զբաղվենք այդ գործով»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



