Այն, որ հայկական շոու բիզնեսի շատ հայտնիներ, իրենց տեսահոլովակի գաղափարը գողանում են արտասահմանցի աստղերից, դա այլևս նորություն չէ, բայց այն որ իրարից են գողանում, դա արդեն աբսուրդ է:
Վերջերս կայացավ Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Հովհաննիսյանի երգի պրեմիերան: Այն այնքան հակասական կարծիքներ ստեղծեց, որ բացի վատից գրեթե լավ բան չէր ասվում: Էլ չեմ ասում այն մասին, որ այս քայլից հետո Արման Հովհաննիսյանը վերջնականապես արժեզրվեց իր երկրպագուների կողմից:
Մինչ բոլորը փորձում էին հողին հավասարեցնել Արմանին, ոչ մեկ այդպես էլ չնկատեց, որ այս զույգի տեսահոլովակի որոշ հատվածներ «թխած» են Լիլու «Հանդիպել եմ» տեսահոլովակից: Նախ տաղավարը նույն է, կատարվող գործողությունը ևս: Այսինքն տեսահոլովակի ռեժիսրը միայն փոխել էր պատերի պաստառը և ոչինչ ավելին: Ես ոչ Լիլիու երկրպագուն եմ, ոչ էլ Լիլիթի և Արմանին, ես միայն փաստերով եմ խոսում և գուցե նկատում եմ այն, ինչ մյուսները պարզապես չեն նկատում, կամ էլ չեն էլ ուզում նկատեն:
Ի դեպ մի բան էլ ասեմ ու գուցե եզրափակեմ այս թեման, երկուսի երգն էլ լսեք, և կզգաք թե որքան նման են իրան: Ինչ եմ ուզում ասել, որ հեղինակ Վահրամ Պետրոսյանն է, թխել է Նիկ Էգիբյանից: Սա հերթական սկանդալն է հայկական շոու բիզնեսում: