www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Որպեսզի իմանաս մեկ տարվա արժեքը... հարցրու վերջին քննությունից կտրված ուսանողին:
Որպեսզի իմանաս մեկ ամսվա արժեքը... հարցրու վաղաժամ ծննդաբերություն ունեցած մորը:
Որպեսզի իմանաս մեկ շաբաթվա արժեքը... հարցրու շաբաթաթերթի խմբագրին:
Որպեսզի իմանաս մեկ օրվա արժեքը... հարցրու նրան, ով խղճուկ աշխատավարձով մեծ ընտանիք է կերակրում:
Որպեսզի իմանաս մեկ ժամի արժեքը... հարցրու սրտատրոփ հանդիպման սպասող սիրահարին:
Որպեսզի իմանաս մեկ րոպեի արժեքը... հարցրու գնացքից ուշացած մարդուն:
Որպեսզի իմանաս մեկ վայրկյանի արժեքը... հարցրու վթարի մեջ ընկած մարդուն:
Որպեսզի իմանաս մեկ միլիվայրկյանի արժեքը... հարցրու արծաթե մեդալ շահած Օլիմպիական խաղերի մասնակցին:
Գնահատեք ամեն մի պահը, մենք այլևս հնարավորություն չենք ունենա այն նորից ապրելու: Ժամանակը անգին է:
Սալվադոր Դալի, «Հիշողության հաստատունություն», 1931