«Առաջադեմներին» չեմ ընդունում հիմնականում 2 պատճառով.
1.Համայնքային կազմակերպման ձևից հետո պատմական բնական զարգացումը հանգեցնում է ժողովրդի կազմակերպական մեկ ձևի՝ քաղաքական ազգի: ՈՒրիշը ուղղակի չկա: Եվ այդ անցումի գաղափարախոսությունն է ազգայնականանությունը: Եթե մարդիկ այդ դեպի ազգ անցման ու ազգի կայացման դեմ են հանդես գալիս, ապա փաստացի դաշնակիցն են քյարթ, հետադիմական, ավատատիրական ռեգրեսիվ ու հետադիմական ներկա համակարգին:
2.Գլոբալիզացման շրջանում տրանսնացիոնալ կորպորացիաների և կայսրությունների միակ հակակշիռը ազգային պետություններն են: Եթե մարդիկ այդ ազգային պետությունների դեմ են հանդես գալիս, ապա հանդիսանում են այդ ՏՆԿ-րի ու կայսերականության դաշնակիցը և նեոգաղութացման կողմնակիցը:
ՈՒ իմ համար ոչ մի կապ չունի գիտակցում են այդ առաջադեմները թե ինչ են անում, թե ոչ: Ես գնատահում եմ փաստը: ՈՒստի իմ համար առաջադեմները ու հանրապետականները իրարից ոչնչով չեն տարբերվում: