Ժամանակին երբ ամերիկյան ԿՀՎ-ն (CIA) ցանկանում էր վնասել ֆաշիստական Գերմանիայի տնտեսական առաջընթացը, ստեղծեց կից բրոշյուրը, որում նկարագրված է, թե ինչպես պետք է անել, որ կազմակերպությունները թերանան, և այն բաժանեց հիտլերյան վարչակազմի դեմ տրամադրված քաղաքացիներին: Օրինակ 1. ստեղծել կարևոր որոշումների կայացման վերաբերյալ հանձնաժողովներ, 2. պարգևատրել վատագույն աշխատողներին, 3. անվերջ քննարկել ու դանդաղացնել կարևոր որոշումների ընդունումը, 4. ամենաանկարողին նշանակել ամենապատասխանատու պաշտոնին, 5. անընդհատ կազմակերպել կոնֆերանսներ ու անվերջ խոսել և այլ...
Այս դրույթները հիմա էլ են ակտուալ: Մոտս էնպիսի տպավորություն է, որ մեր պետական կառավարիչների մեծ մասը այս բրոշյուրը անգիր են արել ու սրանով էլ առաջնորդվում են:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել