Ուշադրությամբ լսեցի վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառվող հարցազրույցը, որում ինձ և ոչ միայն ինձ գրեթե անհայտ Վահան Բադասյանը «բացահայտումներ» է անում Արցախի հերոս, մեծ հայրենասեր, գեներալ Մանվել Գրիգորյանի մասին։
Չեմ ցանկանա երկար թվարկել գեներալի հայրենասիրությունը փաստող նրա մարտական, ինչպես նաև ոչ մարտական մեծ ներդրումը, վստահ եմ, որ գեներալը դրա կարիքը չունի, և ի տարբերություն շատերի, նախընտրելով գործը խոսքին, հենց այս պահին անգամ Մանվել Գրիգորյանը Երկրապահ կամավորականների հետ միասին Արցախում է, թեժ կետերում։
Տեսնելով վայրենի թշնամու կողմից տարվող քաղաքականությունը՝ անգամ դպրոցականների մեջ սերմանելու թշնամանք հայերի հանդեպ՝ սկսած դասագրքերից և վերջացրած խաղերով՝ համեմված բոցաշունչ կոչերով, ես կցանկանամ միայն շնորհակալություն հայտնել գեներալին, ում շնորհիվ մենք ունենք Պատանի երկրապահներ, սերունդ, որ տեր է կանգնելու հայրենիքին։
Իսկ Վահան Բադասյանի մասին կասեմ միայն մեկ բան՝ տղամարդուն վայել չէ Ձեր արարքը..