Փակ բանակցություններ մեկնաբանելը ամենաանշնորհակալ գործն է, հրապարակված տեքստից էլ ենթադրել որ ազերիները չեն գնա արկածախնդրության նույնպես սխալ է։ Մի բան այնուամենայնիվ կարծում եմ պարզ դարձավ, թե պատերազմի դաշտում, թե դիվանագիտության դաշտում ազերիները ձախողվեցին։ Իսկ այս հանգամանքը նշանակում որ, ալիևների համար նոր պատերազմը մնալու է հարցին իրենց ուզածով լուծում տալու միակ շանսը։ Պատերազմի պարագայում սակայն, նրանք վստահ հասկանում են, որ կգնան «all in» տարբերակի, իսկ ամեն ինչ կորցնելու վախը նրանց կարող է հետ պահել արկածախնդրությունից։ Ընդ որում սեղանին դրված է նաև Ալիևի իշխանություն պահելու հարցը։
Սա դասական այն դեպքն է, երբ ասում են պատրաստվիր պատերազմի, եթե ցանկանում ես խաղաղություն։ Իսկ պատերազմի պատրաստությունը առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել թիկունքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել