Գրիգորյան Մանվելը երբեք աչքիս լույսը չի եղել: Երբեք չեմ թաքցրել վերաբերմունքս նրա «գեներալությանը»: Չեմ բացառում, որ այս օրերին էլ նա ու իր զորքի մի մասը կարող էր «աչքի ընկնել»:
Բայց այն արշավը, որ հիմա նրա դեմ հասցեական ծավալվում է, կարծես ինչ-որ պատվիրատու ունի ու այդ պատվիրատուն էլ հաստատ անմաքուր նպատակներ ունի:
Մանվել Գրիգորյանին բոլոր անկեղծ քննադատողներին պետք է առաջարկեմ հնարավորինս հեռու մնալ այս երկիմաստ քարոզարշավի կազմակերպիչներից ու խուսափել նրանց կողմից օգտագործվելուց: Այլապես վերջում կարող է պարզվել, որ այսօրվա բանակի բոլոր խնդիրների թիվ մեկ պատասխանատուն վաղուց պաշտոնաթող Մանվելն է: Կամ էլ, քանի որ Մանվելը մի քանի անգամ Սերժի բերանին եկել է տարածք հանձնելու թեմայով, կարող է մեկն էլ եզրակացնի, որ տարածք հանձնելուն դեմ են միայն նրանք, ովքեր այնտեղ սեփական դաշտեր ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել