Թուրք - քրդական հակամարտությունը կրկին մտել մի փուլ, որն ավելի է քան պարտիզանական պայքար, և այն չէ, որ անվանվի լայնածավալ զինված հակամարտություն: Ինչու՞ եմ ասում կրկին, որովհետև անցած տարի նույն այս ժամանակաշրջանում պայքարի համարյա այս նույն սցենարը գործի դրվեց, որի հետևանքով հուլիս-օգոստոս ամիսներին թեկուզ կարճատև կյանք ունեցող, բայց սայլը տեղից շարժող քրդական ինքանավարություններ հռչակվեցին: Այս անգամ քրդերը մի քիչ ,,խիստ,, են : Քրդերը ոչ թե նախապես դարանակալում ու հանկարծակի հարձակվում են ընթացքի մեջ գտնվող ռազմատեխնիկայի վրա, այլ կոնկրետ անցնում են ռազմաբազաների, ռազմակայանների, ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարների վրա հարձակվելու և իրենց վերահսկողության տակ վերցնելու ռազմավարությանը: Քուրդ ռազմական գործիչները որդեգրել էին պայքարի մի ձև, որով օպտիմալ կորուստով հասնում էին մաքսիմալ հաջողության, բայց ոչ բեկումնային արդյունքների: Այս անգամ ռազմավարությունն այլ է: Հանկարծակի հարձակվում են փաստացի լավ զինված, լավ պաշտպանություն ունեցող ռազմավարական կարևորագույն օբյեկտների վրա: Սա խոսում է նրա մասին, որ քրդերը վստահ են թե՛ իրենց մարդկային քանակի, թե՛ պատրաստավածության և թե՛ սպառազինության վրա, ինչը չկար մինչ այս մղվող պայքարի հիմքում: Մի հետաքրքիր նկատառում ևս, եթե անցած տարի Թուրքիայի քրդերը որոշ չափով հույսները դրել էին Հյուսիսային Իրաքում ձևավորված քրդական միավորի՝ Քուրդիստանի , վրա, ապա այսօր Թուրքիայի տարածքի քրդերը ակտիվ համագործակցում են սիրիացի քրդերի հետ, ովքեր ինրենց անմիջական մասնակցությունն են բերում թուրքական բանակի դեմ պայքարում:



