Հայաստանի նոր ՛՛հակակոռուպցիոն՛՛ խանդավառության աղբյուրը
Վերջապես հասկանալի դարձավ ՀՀ իշխանությունների ՛՛հակակոռուպցիոն՛՛ պոռթկումի և նույնիսկ բառապաշարի աղբյուրը: ԵՄն պատրաստվում է 15 մլն եվրո տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով, պայմանով, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում պետք է լինի ՛՛ազգային միասնության խնդիր՛՛: Այստեղից էլ հակառուպցիոն պայքարի՝ վարչապետի ՛՛համազգային՛՛ հարուստ ընտրությունը. ՛՛Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում ենք նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև հասարակության այլ կարող ուժերի: Եվ խոսքը միայն քննարկումների մասին չէ: Լուծումները, որոշումները, որոնց մենք կհանգենք պետք է արագ կյանքի կոչվեն՛՛: Եվ այսպես՝ արագ-արագ, ՛՛մենք՛՛, ՛՛որոշ ընդդիմադիրներ՛՛, և ՛՛հասարակության այլ կարող ուժեր՛՛ /դրանց ցանկը բարեբախտաբար ապահովված է նախագահական ֆոնդից պարբերաբար դրմաշնորհներ ստացող ՀԿ-ներով/, ցույց տանք մեր ՛՛համազգային հակոռուպցիոն պատրաստակամությունը՛՛: ԵՄ, մեր ՛՛հակակոռուպցիոն արշավին՛՛ ձեր առաջարկած 15 մլն եվրոն չի հերիքի:
Կից նյութն՝ այստեղ