Բելգիան կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը. երկիրն ավելի քան 80 հազար եվրո փոխհատուցում է վճարել «Ալ-Կաիդայի» թունիսցի անդամ Նիզար Տրաբելսիի ընտանիքին։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, 2001 թվականին Ուսամա բեն Լադենի հետ հանդիպումից հետո նա պլանավորել էր ահաբեկչություն իրականացնել Բելգիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում։
10 տարվա բանտարկությունից հետո Տրաբելսիին 2013 թվականին արտահանձնել են ԱՄՆ-ին, որտեղ նրան ցմահ ազատազրկման են դատապարտել՝ ամերիկյան զինծառայողների դեմ մահափորձ կազմակերպելու ու ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար։
Եվրոպական դատարանը 2014 թվականին Բելգիային պարտավորեցրել էր Տրաբելսիին 90 հազար եվրո վճարել՝ որպես բարոյական փոխհատուցում՝ նրան ԱՄՆ արտահանձնելու «ոչ մարդասիրական» վերաբերմունքի պատճառով։
Բելգիական իշխանությունները թունիսցուն ԱՄՆ-ին են հանձնել պայմանով, որ նրան չեն դատելու ռազմական տրիբունալում, և նա մահապատժի չի ենթարկվելու։
«Ալ-Կաիդայի» անդամ դառնալուց առաջ Տրաբելսին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Դյուսելդորֆի «Ֆորտունա» ակումբում։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/13/al-qaeda/2019302
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



