Բա´, ժող ջան, Հայաստանը ցնծումա։ Ամսի 20-ին կայանալու է տիեզերական մասշտաբի իրադարձություն, որին շատերն էին անհամբեր սպասում՝ հՕրինած Երկիր Կուսակցության 15 ամյակին նվիրված միջոցառում։ Ինքն էլ ոչ թե կակոյ նիբուձ կառավարության դահլիճում կամ Աերրացիայի օբյեկտներից մեկում, այլ Մարզահամերգային համալիրում։ Չեք պատկերացնի, բայց նախատեսվում է 15000 (!!!) ՕԵԿ-ականների մասնակցություն։
Դե հայկական ավանդույթները պահպանելով, որոշել են յոթն ու քառսունքը մի օր անել ու ձեռի հետ էդ օրա կհրապարակեն նաև համամասնական ու մեծամասնական ընտրացուցակները։ Ես ինձ չեմ ների, եթե չկարողանամ ընդգրկվել այս բաղձալի իրադարձության հանդիսատեսների ցուցակու ու անգամ պատրաստ եմ հրաժարվել էն 2 բանկա ջեմից, որ ըստ որոշ տեղեկությունների ՕԵԿ-ը բաժանում էր՝ ընտրազանգավքին սիրաշահելու համար։
Ճիշտա, ինձ համար խորը միստերիայա, թե ում են ընդգրկելու ցուցակներում ու ինչ են խոսալու՝ ամփոփելով իրենց տասնհինգամյա փառապամծ գործունեությունը, բայց էդ սաղ հեչ, ինձ ուրիշ հարցա հետաքրքրում. ՕԵԿ-ը էդքան դդմի ջեմ որտեղիցա ճարել, որ 15000 հոգու բերի իրա միջոցառմանը։ Երևի Հայաստանում էդքան դդում 3 տարվա մեջ չի աճում, ուստի ենթադրում եմ, որ պակասորդը լրացրել են իրենց որոշ անդամներին զակատելու հաշվին…
Ամեն դեպքում, հեչ չէ-չէ, ՕԵԿ-ին կարելիա գովել դդմի ջեմի պահով, որովհետև.
ա. խթանում են գյուղատնտեսությունը
բ. օգնում են տեղական պահածո արտադրողին (ասում են հենց Արթուր Բաղդասարյանի գործարանի արտադրանքնա)
գ. նպաստում են առողջ ու վիտամինով հարուստ սննդի պոպուլյարիզացիային։
Այնպես որ, կեցցե ՕԵԿ-ը իր դդմանպաստ գործունեության համար։