Tert.am–ը գրում է.
Հնդկաստանի` պաշտպանունակության համար գնումների խորհուրդը հավանության է արժանացրել 5 С-400 ռուսական զենիթային հրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, դրանք Հնդկաստանի սպառազինման կազմում նախատեսվում է ընդունել 2017-2022 թթ.:
Իր ելույթում երկրի պաշտպանության նախարար Մանոհար Պարիկարը բարձր գնահատական է տվել С-400 համակարգի արտադրողականությանը` նշելով, որ ռուսական «Տրիումֆը» ամենաառաջադեմ ՀՕՊ համակարգերից մեկն է ողջ աշխարհում:
С-400-ը նորագույն ռուսական զենիթային հրթիռային հեռահար համակարգ է, որը սպառազինման կազմում է ընդգրկվել 2007-ին: Այն նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների ոչնչացման համար:
Ռուսական այս համակարգերի առաջին արտասահմանյան գնորդը 2014-ին դարձել է Չինաստանը:



