Հաշվի առնելով ապրիլյան պատերազմին պատրաստ լինելու-չլինելու, հողեր տալու-չտալու, Ռուսաստանի հետ տարբեր ձևերով հարաբերվելու մասին բազմաթիվ պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բազմապիսի կարծիքները և լայն հանրության մոտ դրանց ոչ միանշանակ ընկալումը, ուզում եմ ասել, որ գալիք խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի որպես կուսակցության ղեկավարի գլխավոր խնդիրը ոչ թե ընդդիմադիր ուժերն են լինելու, այն հենց Հանրապետական կուսակցությունը, որը բացարձակապես չի վայելում հայաստանաբնակների համակրանքը և վստահությունը, որովհետև իրեն ադեկվատ չի պահում իրականության հետ:
Այդ նույն կուսակցությունն է, որ տարիներ առաջ կողմ էր նախագահական կառավարմանը, ասելով, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը պետք է լինի նախագահական, իսկ երկու տարի անց սկսեց քարոզել պառլամենտարիզմ:
Այդ նույն կուսակցությունն է, որ ԵՏՄ մտնելը հիմնավորում էր անվտանգության երաշխիքներով, իսկ հիմա կանգնել է փաստի առաջ, որ ԵՏՄ-ն անվտանգության հետ կապ չունի:
Հ.Գ. Մնաց հասկանալ, թե այս տեսքով ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական համակարգի և օրակարգի հետ ի՞նչ կապ ունի, եթե երկրի իրականությունն այլ է, հհկ-ականների պատկերացրած իրականությունը՝ լրիվ ուրիշ ու հորինված: