Իվետան երեկ ուղղակի փայեց Եվրատեսիլի գլխավոր ու ամենակարևոր փորձի ժամանակ: Հենց այդ փորձի ժամանակ են երգիչները երգում պրոֆեսիոնալ ժյուրիների համար: Մեր երգչուհին ֆանտաստիկ ելույթ ունեցավ` անթերի ձայն, արտիստիկ կատարում, բոլորից տարբերվող շոու ու բեմը լցնող շքեղ տեսքը: Իվետան և Եվրատեսիլի Հայաստանյան ստեղծագործական խումբն արել են իրենց ուժերի առավելագույնը: Մնացած ամեն բան մեր ձեռքերում է: Խոսքը ուղղված է հատկապես սփյուռքում ապրող իմ ընկերներին: Սատարենք մեր երգչուհուն: Եվրատեսիլյան փորձագետների կարծիքով Հայաստանը դեռ երբեք հաղթելու այսքան լուրջ շանսեր չի ունեցել: Բաց չթողնեք Եվրատեսիլ 2016-ն այսօր` Առաջին ալիքով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել