Արդեն իսկ այն բանի միտումներն են նկատվում, որ կարող է Արցախի ճանաչման և տարածքային ամբողջականության ապահովման խնդիրը նենգափոխելու փորձ արվի և այն ստորադասվի Թուրքիայի դեմ քարոզչական լայնածավալ գրոհի կազմակերպման խնդրին: Այսինքն՝ Արցախի ճանաչման ուղղությամբ տարվելիք նպատակային աշխատանքի փոխարեն հայկական քաղաքական ողջ ներուժը, Սփյուռքը ներառյալ, կարող են դարձնել հակաթուրքական ճակատի առանցքային գործոն, իսկ բուն արցախյան հիմնախնդրի համատեքստում մեր դժգույն քաղաքական պահվածքն էլ ավելի դիմազրկվի ու լղոզվի: Հարկավոր է հստակ տարբերակել Թուրքիայի և Արցախի հետ կապված ռազմավարական նպատակներն ու անելիքները՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի մեր ազգային առաջնահերթություններից մեկը զոհաբերվի հեռանկար չպարունակող օտար աշխարհաքաղաքական խաղերի համատեքստում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: