Ով հոռետեսաբար կարծում ու նենգաբար արտահայտվում է, իբր անցած քսանքանի տարիները իզուր ու անարդյունավետ են անցել՝ մեղմ ասած, սխալվում է: Ազնիվ է պետք լինել. անցած տարիները բերել են Արցախի ճանաչելիության ու փաստացի ճանաչման աշխարհի կողմից: Միայն այն ձևակերպումը՝ «Ղարաբաղի չճանաչված պետություն», միջազգային լրահոսի կարմիր գծերում, հավատացեք որ հենց Արցախի դե ֆակտո ճանաչելիության օրինաչափ վկայությունն է: Իսկ դե յուրե ճանաչումը, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ «շուկայական հարաբերությունների» խնդիր է: Իսկ աշխարհի մեծ առ ու տուրի մեջ մենք՝ առաջարկի ու պահանջարկի տրամաբանական դաշտում, առայժմ հետաքրքրող բան չունենք առաջարկելու, հետևաբար պահանջելն էլ՝ մի տեսակ, ծիծաղելի է: Ումից ինչ ենք պահանջում ու ինչ ենք ակնկալում?: Միայն ծաղկող երկիր, ամուր, երաշխավորված անվտանգության համակարգով ու բարեկեցիկ հասարակությունով մենք կարող ենք հետաքրքիր դառնալ աշխարհի համար:
Իմ համեստ կարծիքով նաև գլոբալ պատերազմ չի լինելու երևի թե: Մոտալուտ մեծ պատերազմի մասին լուրերից խեղդվող լրահոսը, կարծում եմ, «ՊՈՆՏ» է ընդամենը: Այո, այսորվա դիվանագիտությունը պոնտերի դիվանագիտություն կարելի է անվանել:
Ինչ վերաբերում է մեր երկրի ներսին. այստեղ մենք ամենատկարն ենք, էլի էի ասել: Թացը չորից շաաատ դժվար ենք զատում: Օրինակ Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվությունն առաջինը դրական գնահատողներից մեկը ես եմ եղել: Սակայն երեկ հրապարակված Առաջին նախագահի կարճ հոդվածի շատ մտքերի հետ հակադրվում եմ: Հիմա միայն մեկը կասեմ, որ ինչու ավելի վաղ չէր ասում բաներ, որ ասում է այսօր?: Ինչևէ, հակադրվում բայց չեմ ընդդիմանում: Այսօր հակադրվելու ժամանակներ չեն: Լավ է, որ գոնե հիմա իմ հասարակությունն ու պետությունը միաբան են:
Այսօր, հասարակությունը ինքնամաքրման մի առերեույթ փուլ է մտել: Ու կարծես թե երկրի նախագահի անմիջական մասնակցությամբ: Սա ևս պետք է նկատել ու գնահատել: Ընդհանրապես, ողջ հասարակությունը, հայ հասարակությունը ի մի է եկել: Ու սրա մասին է խոսում, որ ազնիվ կամավորները առաջին գծում մեր ջահել բալեքի կողքն են ու էլի լինելու են:
Բանակը շատ դժվար փուլու է օրինակ այսօր: Ամենաթիրախայինն է ստեղծված իրավիճակով պայմանավորված, բայց և, բանակի անարատ ու ազնիվ սերուցքի շնորհիվ, բառի բուն իմաստով իր տեղում է ու անսասան: ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը իրենց տեղում են ու հասատակամ երաշխիքներ են ներշնչում: Արդեն որերորդ հերթափոխը ոստիկանության գնած առաջին գիծ: Իմ ունեցած տեղեկություններով, օֆիցիալ գնացողներից զատ, մեծ քանակությամբ կամավոր ոստիկաններ են գնացել ու գնում: Մի տեսակ չսիրելով՝ հարգում ես էդ մարդկանց: Իսկ առանձնապես կարևոր է, որ մեր երիտասարդությունը, որին ինչ պոզ ու ականջ կպցնում են, ծայրահեղ պահերի ապացուցեց ու շարունակում է ապացուցել, որ հայրերի չափ, հայրերից էլ առավել՝ հերոս են ու գիտակցված, ԻՄԱՑՅԱԼ ՀԵՐՈՍ:
Այ այս ամենը մեր երկրի ներսում դժվար տեսանելի է, որովհետև ինֆորմացիոն խաժամուժը առատ է ու ստվերող, իսկ դրսից շատ տեսանելի է: Թուրքը տեսնում ու ընկճվում է: Ու ոչ միայն թուրքը: Ու հետևություններ են անում նաև: Արցախի՝ որպես անկախ պետության մեր հայկական ՄԵԾ ԳՈՐԾԻ հիմը ազնիվ է, արդար ու ճշմարտացի: Այ սա որ դե ֆակտո աշխարհը ընկալել ու ճանաչել է:
Այ նաև այս իմաստով ու իմ համեստ կարծիքով՝ այդքան աղաղակվող մեծ պատերազմ չի լինի: Համենայն դեպս, մեր Արցախի պահով: Իսկ թե ռուսն ու թուրքը իրար հետ ուրիշ հաշիվներ ունեն, սա այլ հարթություն է ու մեր՝ անինֆորմացիա դիլետանտներից կարծիքների ու վերլուծությունների պչիզմայից դուրս է: Խաղաղություն իմ երկրին, եկեք երկիրը զարգացնենք:



