Artsakhpress.am-ը գրում է.

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցություններում, որոնց աջակցում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, հինգ տարվա մեջ առաջին անգամ զգալի առաջընթաց է արձանագրվել։

Ինչպես տեղեկանցում է РИА Новости գործակալությունը, դիվանագետն ընդգծել է, որ մերձավորարևելյան այդ երկրում հակամարտության կարգավորումը կարող է լինել բացառապես քաղաքական որոշումների ճանապարհով։

«ԱՄՆ-ն, Ռուսաստանը, բայց նաև Թուրքիան, Իրանը և Սաուդյան Արաբիան։ Դա հաջողության երաշխիքը չէ, սակայն ավելին է, որին մենք կարողացել ենք հասնել 5 տարիների ընթացքում։ Դրա վրա մենք պետք է աշխատենք։ Մեզ չենք կարող թույլ տալ Սիրիայում ևս 5 տարվա պատերազմ, փախուստ, ավերում»,-ասել է Շտայնմայերը։

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ չնայած Ռուսաստանը Սիրիայում իր շահերն է հետապնդում, սակայն նրա ձեռնտու չէ երկրի ամբողջական փլուզումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել