Ամեն առավոտ աշխատանքի գնալիս, էդքան վաղ, էդքան ցուրտ, որ նայում եմ Անդրեասին` նստած մենակ սառը փողոցում, խիղճս մի տեսակ տանջում ա.... էսօր լացս եկավ... Չգիտեմ......
Մտածում եմ.... Ինչքան ենք մենք սիրում խոսել, քննադատել, վատաբանել, իսկ էդ ժամանակը կարող էինք ավելի արդյունավետ գործերի վրա ծախսել....
Առյուծի ու բորենու տարբերությունը տեսնելու համար «Մաուգլին» նայեք... Եթե ձեզ ինչ-որ մեկի արածը դուր չի գալիս, փնովելու փոխարեն` ավելի լավն արեք, ու ինքնըստինքյան բոլորը կտեսնեն:
Բորենիները միշտ են փորձել իրենց վայրահաչոցով տապալել առյուծներին, բայց իրենք միայն հաչում եմ ու սնվում լեշով, ինքնուրույն որս չեն անում, առյուծի կերածի մնացորդներով են սնվում, իսկ առյուծի եղել է, կա ու կմնա կենդանիների արքան.... Որքան էլ բորենիները շատ լինեն, խմբով ու բարձր հաչեն...
Գործով ապացուցենք՝ բորենի ենք, թե առյուծ...
հ.գ. Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար
երնե՜կ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար...