«Ապահով Հայաստան», հարկավոր է նախագահի հետ հստակեցնել, թե ինչպես է նա հասկանում ապահով բառը, կամ ինչպես է նա պատկերացնում ապահով Հայաստանը, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ հասարակ ժողովրդի և նախագահի պատկերացումներն այս հարցում համընկնում են իրար, այլև ընդհակառակը, դրանք բավական տարբեր են միմյանցից:
Հանրությունը միշտ էլ ուզում է լսել այն, ինչ հաճելի է իր ականջներին՝ թեկուզ սուտը, միայն թե չանհանգստացնեն իրեն, ժողովուրդը ջայլամի նման գլուխը մտցրել է ավազի մեջ՝ կարծելով, թե այն ինչ կատարվում է իր շրջապատում, իրեն չի վերաբերում:
Երբ լսում եմ ՀՀԿ-ական թեկնածուի ելույթները, հասկանում եմ, որ ելույթի տեքստը չէր էլ կարող ուրիշ լինել, այլ այն, ինչ ժողովուրդն է ուզում լսել: Չգիտեմ, թե այս դեպքում որի վրա բարկանամ՝ ժողովրդի՞, որ ստիպում է խոստանալ այն, ինչ ինքն էլ լավ գիտի, որ սուտ է և կեղծիք, թե՞ թեկնածուների, որ ուրախանալով, որ ժողովուրդն այդքան միամիտ են, տալիս են նրան այդ խոստումները:
Հայաստանի ժողովուրդն ընկել է լիտարգիք քնի մեջ և չի ուզում արթնանալ: Իսկ նախագահական թեկնածուներից ոչ մեկի մոտ չի ստացվում արթնացնել քնած գեղեցկուհուն, նրանք միայն զմայլվում են նրա հետզհետե ծերացող գեղեցկությամբ: Հավանաբար լսել եք նեկրոֆիլների մասին, ես այս քաղաքական գործիչներին նմանեցնում եմ դրանց: Միայն այդ մտքից զազրանք եմ ապրում, բայց հավատացեք, ես արդեն չգիտեմ, թե ինչի հետ համեմատեմ հայաստանյան այս իրավիճակը, որը առկա է քաղաքական, սոցիալական, տնտեսական, կրթական, բժշկական և մի շարք այլևայլ ոլորտներում՝ բացի այն, որ բռնաբարվում է մի հինավուրց ժողովուրդ ու բռնաբարվում է իր իսկ զավակների կողմից: Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ ու կարելի է կարծել, որ մեր հարևան թշնամիները, պարզապես մեկուսացրել են մեզ, որ հայկական վիրուսով չվարակվեն՝ իրենցն իրենց համար բավարար է:
Ապահով Հայաստան, այո, իշխանավորներն ապահով են, ոչ ոք չի միջամտի, ոչ ոք էլ չի օգնի, բոլորն էլ հանդիսատես են:

Նյութի աղբյուր՝ http://mamikonhambaryan.blogspot.com/2013/01/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել