Լևոնն ասում է կեցցեն Մադրիդյան սկզբունքները, քանի որ դրանցից բխում է, որ Արցախում նոր հանրաքվե կլինի ու համանախագահները դրա արդյունքները անպայման կճանաչեն: Փաստորեն այս հարցում է նա Սերժի ու Բակոյի հետ ազգային միասնություն խաղում: Ու խորհուրդ է տալիս նրանց, որ Հայաստանը անպայման պետք է գնա Մինսկի խմբի գծած այդ կառուցողական ճանապարհով: Եվ ոչ մի խոսք, որ դրա համար անհրաժեշտ է հանձնել ավելի քան 7000 քառ.կմ, որը Հայոց հայրենիքի անբաժան մասն է, որտեղ այսօր արդեն հազարավոր հայ ընտանիքներ են հիմնավորվել, որի համար հազարների արյուն է թափվել, առանց որի Արցախը թուրքերով շրջապատված խղճուկ, անպիտան և վտանգավոր մի կղզիի է վերածվում, և առանց որի ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի հետագա գությունը ուղղակի կասկածելի է դառնում: Այդ ամենը կարևոր չէ: Միակ կարևորը 1997-ի իր պլանի իրագործումն է, որպեսզի «պապին» պատմականորեն ճիշտ դուրս գա:
Իսկ ոմանք հիացել էին ու կարծում էին, որ ազգային միասնության ու իշխանությանը սատարելու մասին բարբաջանքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել