Այնքան էլ արտառոց երևույթ չէ, երբ մարդ այնքան տգետ է, որ կարող է ծաղրել կամ հայհոյել իր հայրենակցին սեփական կարծիք ունենալու համար, ավելի արտառոց է այն, որ նա այնքան տգետ ու ինքնահավան է, որ անզոր է կռահելու իր տգիտությունը։ Տգիտության հետևանքները կարող են ողբերգական ու անուղղելի լինել, երբ այն դրսևորում են ինչպես զանգվածները, այնպես էլ իշխանությունները։ Երկու դեպքում էլ կործանումն անխուսափելի է։ Վերջիվերջո նա, ով խոսում է ազգասիրությունից և միաժամանակ հայհոյում իր հայրենակիցներին իր հետ համակարծիք չլինելու համար, իր վերաբերմունքով ընդամենը ցույց է տալիս, որ ինքը թքած ունի իր հայրենակիցների վրա․ նշանակում է նաև հայրենիքի վրա․․․ Բազմաթիվ գիտնականներ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ են տարիներ անց հրապարակավ հայտարարել կամ գրել, որ այսինչ հարցի առնչությամբ նրանք մի քանի տարի առաջ կարծիք են հայտնել, բայց այսօր նոր տեղեկությունների լույսի տակ, նրանք կարծում են, որ իրենց նախկին կարծիքը ճիշտ չէր, և այժմ այլ կարծիք ունեն․․․ Եվ սա բնական է։ Իսկ մեզ մոտ զրուցում են փակ ականջներով․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: