Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ն կարևոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության մեծ պայմանագրի մշակման ուղղությամբ աշխատանքը, ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Ինչպես գիտեք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ են վարում կողմերի հետ, որպեսզի սկսվի խաղաղության մեծ պայմանագրի մշակման ուղղությամբ աշխատանքը: Կարծում եմ, որ ներկա փուլում շատ կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը և այնպիսի քայլերից խուսափելը, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Նա հավելել է, որ իրավիճակը պետքարտուղար Ջոն Քերիի ուշադրության կենտրոնում է: Միաժամանկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գործադրում է բոլոր ջանքերը՝ լարվածության նվազեցման և խաղաղ համաձայնագրին հասնելու համար:



