Tert.am–ը գրում է.

Քրդական պեշմերգան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  60 զինյալի է սպանել և Թել Սկուֆ բնակավայրը շարունակել են իրենց հսկողության տակ պահել, այս մասին հայտարարել է միջազգային կոալիցիայի խոսնակ Սթիվ Ուորենը, գրում է iraqinews.com-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ ահաբեկչական խմբավորման 150 զինյալներ հարձակվել են պեշմերգայի վրա, սակայն, զոհեր տալով, հետ են շպրտվել:

Հաղորդվում է նաև, որ ոչնչացվել է պայթուցիկներով լցված 3 մեքենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել