Ռուսաստանի ՊՆ նախարարի բաքու այցելության նպատակների մասին շատ է գրվել, բազմաթիվ ենթադրություներ են արվել, բայց <<բոլոր>> գուշակությունները, իմ կարծիքով, հեռու են ճշմարտությունից․․․ արևմուտքի կողմից հնչած զսպվածության կոչերը գուցեև քիչ թե շատ անհանգստության հետևանքներ էին, քանզի նրանք հստակ տեղյակ չէին, թե ինչ է կատարվում․․․ Իսկ Ռուսաստանը գիտեր․․․ Ամենայն հավանականությամբ, ադրբեջանը դժգոհ է եղել Ռուսաստանից գնված զենքերի և հարվածային հզորությունից, և ճշգրտությունից՝ կարծելով, որ այդքան զենքով նա մի երկու օրում կվերցնի ամբողջ Ղարաբաղը․․․ Մեր որոշ գեներալների նման նրանց մտքով էլ չի անցել, որ այդ հին զենքերը պետք է փորձարկել, ստուգել և այլն․․․․պետք է զորավարժություններ անել․ ստուգել զորքերի մարտունակակության իրական վիճակը․․․ Սահմանում մեր զինվորների <<կախած կանսերվեքը>> նրանց համար եղել են ամենագայթակղիչը․․․ Եվ գլխավորը, որի մասին հայտարարել են մեր երկրի ՊՆ բարձրաստիճան մի քանի սպաներ՝ առանց գիտակցելու, որ այդպիսով խոստովանում են, որ մեր բանակը ավելի լավ է եղել զինված, ավելի հզոր ու ճշգրիտ զենքերով․․․ պարզապես չեն փորձարկվել, չեն ստուգվել, զորավարժությունները ձևական բնույթ են կրել, քանզի ամեն մի փորձարկման, ստուգման, զորավարժության համար միջոցներ են պետք, որը մեր <<խաղաղասեր>> ղեկավարների համար նպատակահարմար էր ծախսել ավելի <<խաղաղասիրական>> միջոցառումների համար․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: