Ինչպես հայտնի է Ադրբեջանի բյուջեի զգալի, շատ զգալի մասը ձեւավորվում է նավթադոլարներից: Քանի որ սեւ ոսկին հիմա չունի այն գինը, որն ուներ, ասենք, մեկ տարի առաջ, Իլհամ Ալիեւը նոր մեթոդներ է մշակում բյուջեն լցնելու համար, օրինակ՝ հարկային տեռորը: Վիճակն այնքան վատ է, որ ադրբեջանական Հարկային նախարարությունը սկսել է պայքարել շոու-բիզնեսի ներկայացուցիչների դեմ: Տարիներ շարունակ ղեկավարները կոչ են արել հայտարարագրել իրենց եկամուտը եւ հարկեր վճարել: Նախարարությունն ավելի դաժան պատժամիջոցներ է գործի դրել: Հանդիսությունների սրահում հատուկ տեսախցիկներ են տեղադրել, նաեւ գրանցման գրքույկներ են բաժանել: Շոու-բիզնեսի ներկայացուցիչներն այդ գրքույկում պետք է նշեն արարողության ամիս ամսաթիվը եւ հոնորարի չափը: Եթե տվյալ մարդը պահանջը չկատարի, հանդիսությունների սրահը պատասխանատության է ենթարկվելու: Խոսակցություն կար նաեւ, որ Ադրբեջանում պետական աշխատողներից նոր զենք գնելու համար փող են հավաքում: Այս երկու դեպքը լավագույնս ներկայացնում են Ադրբեջանում տիրող վիճակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.araratyan/posts/1028458117230927?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1462136274965818
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



