Իրական դաշնակցային հարաբերություններ Ֆրանսիայի հետ։ Մեզ համար ճակատագրական այս օրերին Ֆր․Օլանդն արդեն որերորդ խոսուն հանդիպումն է իրականացնում ֆրանսահայ համայնքի մեր ներկայացուցիչների հետ։

Հ․Գ․ Մի քիչ բարդ ա պատկերացնելը՝ ասնեք, նույն հաջողությամբ, Տեր Եզրաս արքեպիսկոպոսը հանդիպեր Վ․Պուտինի հետ։

Հ․Գ․Գ․ Ֆրանսիահայ Սփյուռքն այսօր շուրջ 750-800,000 է հաշվվում, իսկ ռուսաստանում հայերի թիվը՝ շուրջ 2մլն։ Ընդ որում, այդ թիվն իրենք՝ ռուսներն են միշտ շեփորում․․․

Հ․Գ․Գ․Գ․ Ֆրանսիայի հետ մեզ կապում է պարզապես դարավոր բարեկամությունն՝ սկսած Կիլիկյան Հայաստանի արքունի անդամների ներգաղթից Ֆրանսիա, և վերջինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, իսկ Ռուսաստանին՝ «ռազմավարական» ամենաբարձր կարգավիճակի դաշնակցությունն ու 49-տարով՝ ռուսական ռազմակայանի տեղակայումը Հայաստանում, ԱՊՀ-ՀԱՊԿ-ԵԱՏՄ ռազմա-քաղաքական բլոկների շրջանակներում փախգործակցությունն ու դարավոր բարեկամությունը, որը մի քանի տասնամյակը մեկ «սբոյ է տալիս»․․․ Վերջինս նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է (բայց և՝ մեր հիմնական թշնամուն հարձակողական զենքի՝ հիմնական մատակարարն է միաժամանակ)։

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել