Ըստ հայայաստանյան քաղաքական իսթեբլիշմընթի քաղաքական հոգեբանության՝ այն նախագահը, որը մի անգամ ընտրվել է ու 5 տարի ղեկավարել է, երկրորդ անգամ ընտրվելու հարցը արդեն թասիբի հարց ա... Ու եթե դու էնպիսի նախագահ ես, որ մի ժամկետ կառավարելուց հետո երկրորդ անգամ վերընտրվել չես բաշարում, ուրեմն դու անբաշար ես (ժողովրդական լեզվով ասած` քյալ, խըդըր, խըրթ և այլ բազմաբնույթ ու խոսուն բառեր)... Ըստ այս հոգեբանության՝ քյալ են եղել Սարկոզին, Մեդվեդևը և այլք, և հայկական իրականության մեջ միակ, ողջ այս ընթացքում, միակ թեկնածուները, որոնք բացահայտորեն հայտարարել են, որ ընտրվելու դեպքում չեն առաջադրվի երկրորդ անգամ, եղել են Լևոն Տեր-Պետրոսյանը` 2008 թ.-ին և Րաֆֆի Հովհաննիսյանը` հիմա... Հետևաբար, իրանք Հայաստանի պայմաններում քաղաքական մտածելակերպ ու աշխարհահայացք փոխող մարդիկ են: Ուրեմն, էդ առումով, ծափահարություններ իրանց !!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել