Ազատամարտը իշխանության և ընդդիմադիր հավակնություններ ունեցող որոշ անձանց հաշվիներ մաքրելու հարթակ չէ: Ցավալի է, երբ որոշ սոխակներ չկորցնելով պատեհ պահը սկսել են անկապ դայլայլել... Երբ սկսում եմ ուշադիր լսել նրանց մտքերը՝ հասկանում ես մի բան. ստեղծվել է իրենց համար բարենպաստ վիճակ՝ կուկատկված մաղձը թափելու համար: Եթե որևէ մեկին թվում է, թե ինքն ավելի հայրենասեր է, քան այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են երկրի անվտանգության և պաշտպանության համար, ապա այդպիսիք ուղղակիորեն հայտնվել են բարեխիղճ մոլորության հարթակում: Պարոնա՛յք ինքնադրսևորվելու այլ ժամանակներ փնտրեք, սահմանին զինվորներ են զոհվում... Դուք հասկանում եք, որ ամեն վայրկյան պատերազմը կարող է վերսկսվել և այնժամ դուք և ձեր հռետորաբանությունն այլևս կհամարվեք ժամկետանց կամ ոչ պիտանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել