Ժողովո՛ւրդ, մեկը մազ կտրեց, արժանացավ քննադատության; մյուսը հացադուլ արեց, արժանացավ քննադատության; մյուսը երկրորդից օրինակ վերցրեց, հացադուլ արեց, արժանացավ քննադատության; չորրորդը երկրորդից ու երրորդից օրինակ վերցրեց, արժանացավ քննադատության; հինգերորդը թեկանծությունը դրեց, թեկնածությունը հանեց, թեկնածությունը դրեց, թեկնածությունը հանեց, տենց էլ չջոկեցի՝ ինչ էր ուզում ապացուցել, արժանացավ քննադատության; մյուսը Փոքր Մհերն ա, արժանացավ քննադատության; մյուսից խեր-խաբար հլա չկա, հենց դրա համար արժանացավ քննադատության: Ոնց որ «Дом 2»-ն լինի, այլ ոչ թե քարոզարշավ... 
Բա պտի՛ արժանան քննադատության, դատարկ ՓիԱռ լինելու փոխարեն կարելի է ինչ-որ արժեքավոր բան անել, կարելի է ժողովրդին ծանոթացնել նախընտրական ծրագրի հետ, կներեք ինձ, «вместо того, чтобы дурью маяться»: Ի՞նչ, որ նախագահ դառնան, 5 տարի հացադուլ են անելու, «Սասնա ծռեր» են կարդալու ու մազ են կտրելու...

/©Հովազ/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել