Առաջարկում ենք դիտել 2013 թվականի Oscar-ում ներկայացված գլխավոր ֆիլմերը:

Oscar 2013-ի պոստերը: Այս տարի մրցանակաբաշխությունը կվարի Seth MacFarlane-ը :
Argo //Операция «Арго»//
ԱՄՆ 2012
Ռեժ. Բեն Աֆֆլեկ
ժանրը ՝ թրիլլեր , դրամա, պատմական 
բյուջեն ՝ $44 500 000
եկամուտ ՝ $184 507 000
4 Նոյեմբեր, 1979թ... Ֆիլմի հիմքում ընկած է Իրանի հեղափոխությունը.....
Հեղափոխականները հարձակվում են Իրանում ԱՄՆ դեսպանատան վրա և գերի են վերցնում դեսպանատան 52 աշխատակցի... Սակայն նրանցից վեց աշխատակցի հաջողվում է փախչել..., և նրանք թաքնվում են Իրանում ՝ Կանադայի դեսպանի առանձնատանը: Թոնի Մենդեսը՝ ԱՄՆ-ի (CIA) -ի աշխատակիցը, մշակում է հատուկ ծրագիր, թե ինչպես դուրս բերել դեսպանատան աշխատակիցներին Իրանից: Նա պատրաստվում է մեկնել Իրան՝ իբրև Հոլլիվուդյան կինոնընկերություներից մեկի աշխատակից, ով պատրաստվում է նկարահանել ֆիլմ Իրանում, իսկ դեսպանատան աշխատակիցներին պատրաստվում է ներկայացնել իբրև «ԱՌԳՈ» ֆիլմի աշխատակիցներ: Մի խոսքով, դիտեք Հզոր ֆիլմ... Նմանատիպ իրադարձություններ կարող են պատահել միայն ֆիլմերում ....)))
Ֆիլմը «Օսկար 2013»-ին հավակնում է արձանիկի 7 անվանակարգերում: Ի դեպ, ֆիլմը արդեն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ որպես լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր: Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝ http://filmix.net/dramy/54239-operaciya-argo-argo-2012-ts.html
Life of Pi /Жизнь Пи
2012
ԱՄՆ, Չինաստան 
Ժանրը՝ դրամա, արկածայաին 
Ֆիլմի բյուջեն ՝ $120 000 000
Եկամուտը կինոթատրոններից -$493 937 000
Ֆիլմի գլխավոր հերոսը, ճակատագրի բերումով հայտնվում է նավակով օվկիանոսում, Բենգալական վագրի ուղեկցությամբ:
Ֆիլմը հավակնում է Օսկարի 11 անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ ՝ http://filmix.net/dramy/57383-zhizn-pi-life-of-pi-2012-ts.html
Silver Linings Playbook // Мой парень – псих
ԱՄՆ 2012
Ռեժ. David O. Russell
բյուջեն - $21 000 000
եկամուտ - $69 536 219
Հիանալի ֆիլմ, փայլուն դերասանական խաղով: Ֆիլմը «Oscar 2013»-ին հավակնում է արձանիկի 8 անվանակարգերում: Ֆիլմի գլխավոր հերոսուհին արդեն իսկ արժանացել է «Ոսկե գլոբուսի» լավագույն դերասանուհի անվանակարգում: Իսկ տարիների փորձը ցույց է տալիս, որ «Ոսկե Գլոբուս»-ին հաջորդում է Օսկարի արձանիկը: Մի խոսքով... շատ լավ ֆիլմ ՝ դրամա, մելոդրամա, կոմեդիյա: Ֆիլմը համեմատաբար լավ որակով կարող եք դիտել այստեղ ՝ http://hdkinoklub.ru/novinki/5181-moy-paren-psih.html



Lincoln // Линкольн
ԱՄՆ 2012
Ռեժ-Steven Spielberg
ժանրը՝ դրամա, պատմական, մարտական, կենսագրություն
բյուջեն՝ $65 000 000
եկամուտ՝ $165 240 000
Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ ՝ Աբրահամ Լինքոլնի մասին:
Ֆիլմը կհետաքրքրի պատմական, կենսագրական ֆիլմերի սիրահարներին: Բայց և այնպես, չպետք է մոռանալ, որ ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը, այսինքն՝ որակյալ և հետաքրքիր ֆիլմը ապահովված է: «Օսկար 2013»-ին ֆիլմը հավակնում է 12 արձանիկի:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ ՝ http://filmix.net/dramy/56818-linkoln-lincoln-2012.html


Les Misérables // Отверженные
2012 Մեծ Բրիտանիա
ժանրը՝ երաժշտական դրամա, մելոդրամա
բյուջեն ՝ $61 000 000
եկամուտ՝ $282 304 000
Կարևորում եմ այն փաստը, որ այս ֆիլմում հանդես է գալիս մի մեծ աստղաբույլ՝ Էնն Հեթեուեյ, Հյու Ջեքման, Ռասսել Քրոու, Ամանդա Սայֆրիդ և այլք:
Ցավոք, ֆիլմը դեռ լավ որակով չկա ինտերնետում, երբ հայտնվի, անպայման հասցեն կավելացնենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել