«Աշխատելը շատ դժվար է դարձել...Եթե նախկինում Ռուսաստանը կարող էր աշխատել մեն միակ վստահության վրա, ապա այլևս այդպես չի լինի» (Очень тяжело стало работать. ... Если раньше Россия могла работать на одном доверии, то теперь так не получится),-բողոքում է Հայաստանում ՌՖի դեսպանատունը՝ դժգոհելով արևմտյան ֆինանսավորմամբ ԶԼՄների առկայությունից: Սա, մեղմ ասած, Ռուսաստանի նոր առաջացած միակ դժվարությունն է Հայաստանում: Այո, ժողովրդի վստահությունը չկա, բայց որքան ուզեք՝ կա Հայաստանի իշխանությունների սատարումը, որը, որքան Հայաստանի հասարակությունն է հասկանում, խարսխված է ռուսական սպառնալիքների և երկու երկրների կոռուպցիոն կլանների համագործակցության վրա: Ընդհուպ՝ Հայաստանի քաղաքացիներին ահռելի ոստիկանական ուժերով ճնշումը: Իհարկե այս ճանապարհով վստահություն չես վերականգնի, բայց դժգուհության բարձրաձայնումը ճնշել կարելի է: Արևմտյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-ները չէ, որ նպաստում են Ռուսաստանի նկատմամբ վստահության նվազմանը: Մեծ հաշվով Ռուսաստանին Հայաստանի ժողովրդի վստահությունը ամենաքիչն է հետաքրքրում: Այդ վստահությունը ստանալու բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք ամենևին չեն ծրագրավորվում ռուսական քաղաքական կլանի կողմից, քանի դեռ նրանք ունեն Հայաստանի բնակչությանը ուժային մեթոդներով լռեցնելու Հայաստանի իշխանությունների օժանդակությունը: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան գլխավոր դժվարությունը Հայաստանի հանդեպ իր երկրի վարած սպառնալիքային քաղաքականությունն է, որը դեսպանատունը ոչ մի կերպ չի կարողանում ՛՛քաղցրացնել՛՛ Հայաստանում ամեն օր ձևակերպվող հարցեր տվողների համար: ՛՛Արևմտայն ֆինանսավորմամբ՛՛ ԶԼՄ-ներին հղումը իրավիճակը չի փոխում, Ռուսաստանի բազմաթիվ ԶԼՄ-ների հակահայստանյան սպառնալիքային ոճը միայն ավելացնում է հարցերը և նույնիսկ ձևակերպում դրանց պատասխանները: Փաստն այն է, որ Ռուսաստանը սովոր չէ, փորձ չունի և, որ պակաս ցավալի չէ՝ չի ուզում փորձ կուտակել ուժայինից զատ այլ մեթոդներով աշխատելու: Ռուսատանը, ոչ թե ռուս ժողովուրդն ու Ռուսաստանի հասարակայնությունը: Ռուսական իշխանության քաղաքական ՛՛դերժավնոստ՛՛ը սպանում է ռուսական մարդասիրական մտքի և հոգու զարգացումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: