Կան մարդիկ, որոնք կարծում են, թե Գոռը հարմար թեկնածու չէ Եվրատեսիլի համար՝ մշտապես նշելով, որ նա ունի հիանալի ձայն, սակայն Եվրոպան թքած ունի ձայնի վրա, քանի որ նրանց դա ամենաքիչն է հետաքրքրում:
Հարց բոլոր այդ մարդկանց. եթե Եվրատեսիլում հաղթանակի համար ամեն ինչ պետք է բացի ձայնից, ապա դա արդեն երգի մրցույթ չէ: Երաժշտասեր հասարակությունը որակով երգ է ուզում լսել, իսկ եթե վոկալ պետք չէ, այլ միայն սեքսուալ աղջիկներ կամ գեյ տղաներ կամ եսիմինչեր, ապա դա արդեն Եվրատեսիլ չէ, այլ պոռնոտեսիլ:
Իսկ այն մարդիկ, որոնք հա՛մ շոու են ուզում տեսնել, հա՛մ վոկալ, արդեն տեսել են: Խոսքը Սիրուշոյի մասին է, որը բավականին լավ հորիզոնական ապահովեց մեզ համար և ընդհանուր առմամբ վատ ելույթ չունեցավ: Ինձ համար, համենայն դեպս, լավագույնն էր մինչ այժմ եղած մասնակիցների մեջ:
Իսկ ինչ վերաբերում է Գոռին, ապա վստահ եմ, որ նա հիանալի ելույթ կունենա` իր ֆանտաստիկ վոկալային տվյալների և տեխնիկայի հաշվին՝ ապացուցելով, որ Եվրատեսիլը կարող է հաղթել նաև տաղանդավոր մարդը:
Նաև հիշեցնեմ, որ Եվրատեսիլում տարբեր տարիներին նաև հաղթել են որակյալ երգիչները, օրինակ` անցած տարվա հաղթողը, որը հաղթեց վոկալի հաշվին, տարբեր տարիներին` Սելին Դիոնը, Տոտո Կուտունյոն.....................
Այնպես որ, Գոռի հաղթանակը լիովին իրատեսական է և եկեք նրան հաջողություն մաղթենք, որովհետև մեր երկիրը պետք է որակյալ երգով հաղթի, իսկ խեղկատակ երգչի հաղթանակը հաստատ մեր երկրին պատիվ չի բերի: