Հազիվ թե ինչ-որ մեկն ինձ կարողանա մեղադրել ռուսամետության մեջ, ես կարծում եմ, որ հայտնի մարդկանց և ԶԼՄ-ների կողմից խրախուսվող հակառուսական հայտարարությունները տեղին չեն: Հակիրճ ասեմ, թե ինչու.
1.Ռուսաստանի դեսպանության մոտ, կամ ռուսական քաղաքականության դեմ արվող ցույցերն անիմաստ են. ՌԴ-ն ժողովրդավարություն չէ, և ժողովրդի թելադրանքով որոշում չի փոխում, հատկապես այլ երկրի ժողովրդի թելադրանքով։
2. Ռուսաստանը, եթե միակողմանիորեն պաշտպանի Հայաստանին ԼՂ կոնֆլիկտում, մեր տարածաշրջանում տեղ կհարթի Թուրքիայի համար, ինչը ոչ-ոք չէր ուզենա։
3. Ռուսաստանը, եթե միակողմանիորեն պաշտպանի Հայաստանին, կհաստատի ազերիների այն թեզը, որ «հայերը Ղարաբաղը գրավել են» ռուսների աջակցությամբ։
4. Ռուսաստանը, եթե միակողմանիորեն պաշտպանի Հայաստանին, Ղարաբաղյան կոնֆլիկտը կսկսի ավելի ու ավելի ասոցացվել Ղրիմի, Աբխազիայի և Օսեթիայի հետ, ինչը կխեղաթյուրի ԼՂ կոնֆլիկտի ողջ էությունը։
5. Ռուսաստանն այսօր «խաղում» է ամբողջ արևմտյան աշխարհի դեմ, եթե նրանք բացահայտ մեզ պաշտպանեն, բոլոր այդ երկրներն ավելի ու ավելի շատ կսկսեն «հասկանալ» ադրբեջանի մոտեցումները։
6. Ռուսաստանը, եթե միայն Հայաստանին զենք վաճառի, դա կդիտվի իբրև միակողմանի պաշտպանություն Հայաստանին։
7. Նման արջի ծառայություն մատուցեց Թուրքիան Ադրբեջանին՝ բացահայտ և միակողմանի աջակցելով «սարեցի թուրքերին» (դա իրենց բնութագրումն է):

Շարքը հնարավոր է մի քանի տասնյակով շարունակել, վստահ եմ, որ կան նաև կշռադատված և ճիշտ հակաթեզեր, բայց որ ամենակարևորն է, եկեք վերջապես մենք ուժ գտնենք և լուծենք մեր խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել