Զոհված ու վիրավորված տղերքին , իրանց ծնողներին շնորհակալական ու երախտիքի խոսքեր ենք ասել այս օրերին ու դեռ շատ անգամներ ասելու ենք: Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այդ տղերքի ուսուցիչներին: Ես ավելի քան վստահ եմ, որ դպրոցում ուսուցիչները իրենց լուման են ունեցալ տղերքի ռազմահայրենասիրական մտահորիզոնի ձևավորման վրա, ես համոզված եմ, որ բաց դասի ժամանակ ուսուցիչների պատմած Արցախյան գոյեմարտի հերոսապատումները խորը նստվածք են տվել այդ տղերքի մեջ... Դպրոցը նույնպես իր լուման ունի այն հոգեբանական վիճակի վրա, որը հիմա կա տղերքի մոտ... Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք, որ հենց այս տեսակ սերունդ եք դաստիարակում, շնորհակալ ենք, որ ,,կռիվ ենք գնում ախերս ու ես,, հոգեբանությամբ սերունդ եք տալիս Հայոց բանակին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել