
Հալէպի հայ բնակչութիւնը թակարդուած վիճակի մէջ է: Սովորական ելք չկայ: Ցամաքային ճանապարհները վտանգաւոր են եւ ենթակայ ամէն տեսակի ոտնձգութիւններու, իսկ օդակայանը արդէն փակուած է եւ յայտնի չէ՝ երբ պիտի վերաբացուի: Ապահովական պայմանները չեն թոյլատրել օդակայանի բնականոն աշխատանքը ո՛չ Հալէպի եւ ո՛չ ալ մայրաքաղաք Դամասկոսին մէջ:
Ներկայիս կը գործէ ուղղաթիռով (helicopter) ճամբորդութեան տարբերակը: Հալէպէն Լաթաքիա կարելի է 100 ամերիկեան տոլարով հասնիլ ուղղաթիռի միջոցով եւ անկէ ետք կարելի է օգտուիլ Լաթաքիոյ օդակայանէն, որ տակաւին ունի կարգ մը արտասահմանեան թռիչքներ: Այս միջոցն ալ ունի իր վտանգները, քանի որ գործող ուղղաթիռները ռազմական են եւ ենթակայ յարձակումի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=324873807623495&set=a.267387420038801.54034.252277918216418&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել