Համաշխարհային ընդունված պրակտիկա է, որ պետական պաշտոնյաները, որոնք չարաշահում են պետական միջոցները կամ պետական դիրքը հարստանալու համար,

ա) ազատվում են աշխատանքից, հարուցվում է քրեական գործ

բ) վերադարձնում է գողացվածը պետական բյուջե, ընդ որում պետությունը պարտավոր չէ ապացուցել, որ պաշտոնիայի ամբողջ ունեցվածքի որ մասը ոնց է գողացվել, նրան թողնում են միայն աշխատավարձի այն մասը, որը տեսականորեն հնարավոր կլիներ կուտակել: Նույնը փոխկապակցված անձանց ունեցվածքի մասով:

գ) Եթե ներկա կամ նախկին պաշտոնիայի կոռումպացվածության հանգամանքը ապացուցելիորեն նպաստել է երկրի տնտեսության թերզարգացմանը կամ վնասել ազգային անվտանգությանը, ապա ըստ իս այդ անձը պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ:

Քանի որ ինձ շատ են հարցեր ուղղում այս հարցի ռադիկալության վերաբերյալ, ասեմ որ գրածս չի վերաբերվում գործարարներին կամ այսպես կոչված օլիգարխներին, այլ միայն պետական ծառայության մեջ գտնվող կամ գտնված անձանց: Հակառակը, գործարարների սեփականությունը պետք է ավելի ապահով դարձնել, հենց այդ պաշտոնյաներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել