Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես հաղորդում է akorda.kz-ն, Նազարբաևը երկու երկրների նախագահների հետ զրույցում ցավակցություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ:
Ղազախստանի նախագահը կողմերին լարվածության թուլացման և միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների վերականգնման կոչ է արել: Այդ առումով, հատուկ դերակատություն է տրվել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Նաև քննարկվել են երկկողմ, համագործակցությանը վերաբերվող մի քանի հարցեր:
Նյութի աղբյուր՝ http://orer.am/?p=190601&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել