Նազարբաևը Սարգսյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցում բանակցությունների վերականգնման կոչ է արել


19:32 , 6 ապրիլ, 2016

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է akorda.kz-ն, Նազարբաևը երկու երկրների նախագահների հետ զրույցում ցավակցություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ:

Ղազախստանի նախագահը կողմերին լարվածության թուլացման և միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների վերականգնման կոչ է արել: Այդ առումով, հատուկ դերակատություն է տրվել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Նաև քննարկվել են երկկողմ, համագործակցությանը վերաբերվող մի քանի հարցեր: