www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի անգամ ճգնավորի մոտ եկավ մի ճամփորդ և կատարելով ողջույնի ծեսը՝ խնդրեց նրան կանգնեցնել իրեն ճշմարիտ ճանապարհի վրա:
— Ես գիտեմ, թե ինչն է զբաղեցնում քո մտքերը և գողանում քեզանից լինելու ուրախությունը, — ասաց ճգնավորը: — Քո ամբողջ կյանքում դու կատարելություն ես փնտրում մարդկանց մեջ և չգտնելով այն՝ չես կարողանում խաղաղվել: Սակայն ես գիտեմ այդ հիվանդության բուժումը: Յուրաքանչյուրի հետ շփվելուց անհրաժեշտ է փնտրել միայն այն, ինչը սրտովդ է նրա մեջ՝ լրացնելով մեկի որակները մյուսի գծերով և երրորդի հատկություններով: Այդ ժամանակ հազար տղամարդու մեջ դու կգտնես լավ ընկեր, իսկ հազար կնոջ մեջ՝ Մեծ Սեր…
Պոլ Գոգեն «Օթախի ալլեյն (Մենություն)» 1893
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել