Սերժիկից շատ ատում եմ միայն 5000 կամ 10 000 դրամով իմ ապագան սերժիկին ու սերժիկանմանին քվեի տեսքով ծախող դիշովկեքին, հենց էտ դիշովկեն ա էսօրվա վիճակի պատասխանատուն: 5000 դրամանոց դիշովկեն, ամեն անգամ վերցնելով էդ 5000 դրամը ու գնալով ընտրության, ծախում ա իմ ապագան, իմ ընկերոջ ու իմ հարևանի ապագան ու ստիպում ա մեզ մտածել էս երկրից ազատվելու ու որքան հնարավոր է շուտ արտագաղթելու մասին:
Էս վերջերս շատ եմ սկսել մտածել որքան հնարավոր է շուտ Հայաստանից արտագաղթելու մասին, բայց հետո մի պահ ասում եմ՝ բայց խի՞ պետք ա ես արտագաղթեմ, իսկ 5000 դրամանոց դիշովկեն պետք ա շարունակի ապրել իմ երկրում, չգիտեմ՝ էս վիճակից լուծում կա՞, թե՞ չէ, էս երկրում ես ու 5000 դրամանոց դիշովկեն չենք կարող հանգիստ գոյատևել, կամ ես ու իմ նմանները պետք ա գնան, կամ 5000 դրամանոց դիշովկեքը, բայց ամենացավալին էն ա, որ ինչքան էլ մտածում եմ, էս դիլեմայի լուծման ձևը չեմ գտնում, չեմ հասկանում՝ ոնց կարելի ա 5000 դրամանոց քվեարկող դիշովկի դեմը առնել ու այդ ձևը չգտնելուց ինձ ավելի ուժասպառ եմ զգում, մեկ-մեկ մտածում եմ՝ ժողովուրդը էլի փողոց հելնի, հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն անենք, բայց հետո մտածում եմ՝ իշխանափոխություն էլ լինի, մեկ ա, էդ դիշովկեն մի օր էլի հակահեղափոխություն ա անելու 5000 դրամանոց իր անիծված քվեաթերթիկով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Payqar/posts/10200257531670685
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել