Իրանական մեդիան փաստում է, որ այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող զարգացումները երկրի բոլոր խավերի`շարքային քաղաքացուց, մինչև բարձրաստիճան պաշտոնյա, ուշադրության կենտրոնում է: Այս համատեքստում այսօր լսումներ են տեղի ունեցել նաև ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հանձնաժոսովի անդամ Էբրահիմ Ահամոհոմադի խոսքերով` ԱԳՆ ներկայացուցիչը ներկայացրել է ղարաբաղյան ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը ու Իրանի պաշտոնական տեսակետը` պահպանել չեզոքություն և վերադառնալ խաղաղ բանակցությունների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: