ՌԴ-ում ադրբեջանի դեսպան պոլադ բուլյբուլյօղլուն ռուսական լրատվականներից մեկի հետ հարցազրույցում հայտարարում է, որ ղարաբաղյան խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ առաջին հերթին հայկական կողմը հետ վերադարձնի «օկուպացված» տարածքները և քանի որ տարիներ շարունակ հայկական կողմը դա չի անում խաղաղ ճանապարհով, ապա այն տեղի կունենա ադրբեջանի կողմից հարկադրանքի պայմաններում՝ ռազմական ուժի կիրառմամբ: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ չի կարողանում լուծել խնդիրը:
Ըստ էության այս հայտարարությունը տարածած ՌԴ-ում ադրբեջանի դեսպան պոլադ բուլյբուլյօղլուն հակասում է ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը, որ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի կիրառման: Այդ դիրքորոշումը մշտապես առաջ է քաշվել բանակցային գործընթացքում, Մինսկի խմբի նախաձեռնած երկու երկրների նախագահների հանդիպումների ընթացքում: Սույն հայտարարությամբ նա բառացիորեն նշում է, որ ադրբեջանը այլևս գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս: Այսինքն ադրբեջանը հայտարարում է հարցի լուծման ռազմական և ուժի կիրառման ճանապարհի մասին, ինչն էլ հենց գալիս է ապացուցելու միջազգային հանրությանը, որ ագրեսորը ադրբեջանն է և ոչ թե Հայաստանը: Ստեղծված իրավիճակում մեզ մնում է ազգովի համախմբվել և ամեն գնով պահել մեր սահմանները և ոչ մի տաևածքային զիջում չանել ադրբեջանին: Մեկ մետր հողի զիջումն էլ անթույալտրելի է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել