Ես՝ որպես ԲՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի նախագահ, կարող եմ ասել, որ այն ամբողջությամբ անհեթեթություն էր և իրականության նենգափոխված և խեղաթյուրված անհասկանալի շարադրանք:

Լրատվական մի քանի կայքերում այսօր հայտնվել է ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Գրիգոր Առաքելյանի բաց նամակը՝ ուղղված կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նամակում հեղինակը իր կուսակցական ընկերներին մեղադրում էր ներկուսակցական քաշքշուքների մեջ: Նշված փաստերի ճշգրտման նպատակով զրուցեցինք ԲՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի նախագահ Հակոբ Նազարյանի հետ, ում անունը ևս շահարկվում էր այդ նամակում: Նա մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց. «Մամուլից տեղեկացա նշված հոդվածի մասին, որտեղ հոլովվում էր նաև իմ անունը: Ես՝ որպես ԲՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի նախագահ, կարող եմ ասել, որ այն ամբողջությամբ անհեթեթություն էր և իրականության նենգափոխված և խեղաթյուրված անհասկանալի շարադրանք:

Չցանկանալով մանրամասնել ընտրություններին մասնակցության ներկուսակցական և կազմակերպչական գործընթացները` ցանկանում եմ նշել, որ ընտրությունների ավարտից մի քանի օր անց բաց նամակի հեղինակը հանդիպում է խնդրել անձամբ իմ և մեր աշխատանքային թիմի հետ, որի ընթացքում ընդունել է իր մեծամտության, գոռոզության, ընտրական գործընթացին անտեղյակ լինելու հետևանքով ոչ կոմպետենտ գործունեություն ծավալելու փաստը` խնդրելով ընբռնումով վերաբերվել և ներել իրեն: Հանդիպման ժամանակ նա նշում էր, որ կրոնական ինչ-որ կազմակերպություն է սկսել հաճախել և «հոգևոր հովվի մոտ խոստովանել է իր մեղքերը, և Աստված իրեն ներել է» և խնդրեց մեզ ևս ներել իրեն:

Այս ամենին ականատես են եղել մի շարք անձինք, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են փաստել տեղի ունեցածի մասին, և եթե մենք ընբռնումով և ներողամտությամբ ենք մոտեցել նամակի հեղինակին, ապա նա պետք է առնվազն լռեր և չզրպարտեր»:

1lur.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել